Սթիվեն Քինգը նոր գիրք է գրում. հերոսը կարող է լինել մտավոր կամ հոգեկան խանգարում ունեցող մարդը
Գրող Սթիվեն Քինգը Twitter-ում պատմել է, որ ախատում է նոր գրքի վրա, որի հերոսը կարող է լինել մտավոր կամ հոգեկան խանգարում ունեցող մարդը, գրում է Esquire-ը:
Գրողը դիմել է իր հետեւորդներին՝ խնդրելով օգնել իրեն նման մարդկանց մասին պատմություններ գտնել: Քինգը հիշել է 2 հայտնի ստեղծագործություններ՝ Ուիլյամ Ֆոլկների «Աղմուկ եւ ցասում» վեպն ու Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» պատվածքը:
Քինգը նշել է մտավոր զարգացման (mentally deficient) հետ կապված խնդիրներ ունեցող հերոսի մասին, իսկ որոշ հետեւորդներ նույնիսկ կիսվել են այդ հասկացության իրենց տեսլականով: