Ստեփանակերտի մարզադաշտում ամերիկյան «Սթարքի» ընկերությունը քաղաքացիներին ժամանակակից լսողական սարքեր է տրամադրել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունիսի 29-ին, Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում մասնակցել է ամերիկյան հանրահայտ «Սթարքի» ընկերության կողմից լսողական խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիներին ժամանակակից լսողական սարքերի տրամադրման արարողությանը:
Նույն օրը Արցախի նախագահն ընդունել է «Սթարքի» ընկերության ներկայացուցիչներին և քննարկել նրանց հետ առողջապահության ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ընկերությանն Արցախում բարեգործական ծրագրերի իրականացման համար՝ նշելով, որ դրանք պահանջված են ու կարևոր:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հիմնադիր Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք: