Գիտնականները ստեղծել են ապարանջան, որն օգնում է վերահսկել զգացմունքները
Բրիտանացի գիտնականները մշակել են ապարանջան, որը փոխում է գույնը՝ արձագանքելով կրողի զգացմունքային ֆոնի փոփոխություններին եւ օգնում է նրան ավելի լավ վերահսկել իր զգացմունքները, հաղորդում է EurekAlert-ը:
Բրիտանիայի Լանքաստերի համալսարանի Հաշվարկումների եւ հաղորդակցությունների դպրոցի հետազոտողնորը ապարանջանի տեսքով նախատիպ են ստեղծել, որն ըստ գաղափարի, կարող է օգնել դեպրեսիայից, բարձր տագնապայանությունից եւ կրկնարբևեռ խանգարումներից տառապող մարդկանց:
Ենթադրվում է, որ ապարանջանի տերը զգացմունքների կտրուկ փոփոխության ժամանակ պետք է արձագանքի սարքի ազդանշաններին եւ ուժեղացնի իր վիճակի նկատմամբ վերահսկողությունը : Սարքն աշխատում է ինքնավար եւ համակարգչին կամ բջջային գաջեթներին միանալու կարիք չունի:
«Խելացի սարքը, որը կարելի է կրել ձեռքին, փոխում է գույնը, տաքանում է, սեղմվում եւ թրթռում է ձեր զգացմունքների ուժեղացմանը զուգընթաց եւ կարող է օգնել աֆֆեկտիվ խանգարումնմերով մարդկանց ավելի լավ վերահսկել իրենց զգացմունքները», - նշվում է նյութում:
Ապարանջանի ստեղծման համար կիրառվել են ջերմաքրոմային նյութեր, որոնք կարող եմն փոխել գույնը առարկայի ջերմաստիճանի փոփոխության դեպքում, ինչպես նաեւ օգտագործվել են տարրեր, որոնք թրթիռի էֆեկտ են ստեղծում:
Ստեղծված նմուշների փորձարկման փուլում փորձերի մասնակիցները այն 8-16 ժամ են կրել:
Այդ ընթացքում սարքը 4-8 անգամ ազդանշաններ է տվել՝ հաղորդելով զրույցի, աշխատանքի, ֆիլմերի դիտման, բասկետբոլի խաղի եւ ժամանցի ժամանակ զգացմունքային ֆոնի փոփոխության մասին
Փորձերի մասնակցիները սկսել են ավելի լավ կենտրոնանալ իրենց զգացմունքային վիճակի եւ դրա փոփոխության պատճառների վրա, նշում են հայտնագործության հեղինակները: