Ճաղարյանն անտեղյակ էր որ Շիրակի և Զվարթնոց օդանավակայանները շահագործում է միևնույն ընկերությունը
Հպարտությամբ հայտարարում եմ, որ Հայաստանում գործում է բավական լավ օդանավակայան։ Այս մասին հունիսի 28-ին ԱԺ արտահերթ նիստին ՏՄՊՊՀ անդամի թափուր պաշտոնի ընտրության քննարկման ժամանակ հայտարարեց այդ պաշտոնի թեկանծու, տնտեսագետ Էդգար Ճաղարյանը՝ պատասխանելով պատգամավորների՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում սպասարկումների բարձր գների մասին հարցին։
Ընդ որում՝ նա ափսոսանքով նշեց, որ սպասարկումների գներն օդանավակայանում բավական բարձր են, թեև, թեկնածուի հավաստմամբ, նա անձամբ ոչ մի հետազոտություն չի իրականացրել այդ հաշվով։ Ճաղարյանի կարծիքով՝ հանրապետությունում նշանակությամբ երկրորդ օդանավակայանի՝ «Շիրակի» դերը, որը գտնվում է Գյումրիում, պետք է բարձրանա ի հաշիվ դրա զարգացման։ «Եթե այն կարողանա ապահովել նորմալ մրցակցություն այս փուլում, ապա մենք անգամ կարող ենք գների իջեցում գրանցել»,- պարզաբանել է թեկնածուն։
Այդ ժամանակ պատգամավորները նրան հիշեցրել են, որ Գյումրիի օդանավակայանը պատկանում է նույն ընկերությանը, որը շահագործում է «Զվարթնոցը»։ Այս հանգամանքը, ինչպես նշեցին խորհրդարանականները, թույլ չի տա ստեղծել մրցակցություն շուկայում, ինչի մասին ավելի վաղ ասում էր Ճաղարյանը։ Թեկնածուն միայն դժգոհեց այդ հանգամանքից՝ ավելացնելով, որ չէր իմացել այդ մասին, և ներողություն խնդրեց իր անտեղյակության համար։