Ես անձամբ դեմ չեմ, որ շուկայում գերիշխող դիրքով ընկերություններ և կազմակերպություններ լինեն. Էդգար Ճաղարյան
Ես անձամբ դեմ չեմ, որ շուկայում գերիշխող դիրքով ընկերություններ և կազմակերպություններ լինեն: Հունիսի 28-ին ԱԺ արտահերթ նիստին ՏՄՊՊՀ անդամի թափուր պաշտոնի ընտրության քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց այդ պաշտոնի թեկանծու, տնտեսագետ Էդգար Ճաղարյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ից պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, որը թեկնածուից հետաքրքրվեց, թե ինչ առաջարկներ նա ունի մենաշնորհային ընկերությունների դերի և դիրքի նվազեցման վերաբերյալ և որպեսզի ոչ մի տնտեսվարող սուբյեկտ չկարողանա չարաշահել շուկայում իր գերիշխող դիրքը: Ճաղարյանի խոսքով՝ մենաշնորհները վկայույթյուն են, որ իրենց սեփականատերերը որոշակի հաջողությունների են հասել:
«Նրանք ի տարբերություն մյուսների փոքր շահույթ են ակնկալել և արդյունքում մենաշնորհատեր են դարձել: Սակայն հենց մենաշնորհատերերն են ամեն օր գտնվում ՏՄՊՊՀ-ի վերահսկողության տակ, որպեսզի նրանց մոտ հնարավորություն չառաջանա չարաշահել իրենց դիրքը:
Մենք պետք է բացառենք անբարեխիղճ մրցակցության դրսևորումները այլ կառույցների հետ համագործակցությամբ՝ օգտագործելով ՏՄՊՊՀ ամբողջ գործիքակազմը՝ պայքարելով անբարեխիղճ մրցակցության բոլոր դրսևորումների դեմ», - ասաց Ճաղարյանը: