Քիրքուքի կենտրոնում 2 ավտոբուսներում պայթյուններ են տեղի ունեցել
Քիրքուքի կենտրոնում 2 ուղեւորատար ավտոբուսներում պայթյուններ են տեղի ունեցել, հաղորդում է Rudaw-ը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ առաջին պայթյունից մեկ կին է զոհվել, եւս 4-ը վիրավոր է: Երկրորդ պայթյունի հետեւանքով 12 մարդ է տուժել:
Երկու ավտոբուսներում ինքնաշեն պայթուցիկ սարքեր են պայթեցվել: Ընդհանուր առմամբ, 18 մարդ է տուժել:
Պայթյունների համար որեւէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել: