Վեթինգի նախագծի հետ կապված որևէ պարտաստ փաստաթուղթ չկա, պաևզ չէ՝ ով է անցկացնելու, ինչպես է անցկացվելու, ովքեր են վեթինգի ենթարկվելու, իսկ ովքեր արտոնյալների կարգավիճակ կստանան կրկին
Վեթինգի նախագծի հետ կապված, որքան պարզեցի, կարծես թե որևէ կոնցեպտուալ մոտեցում, փաստաթուղթ ոչ կառավարությունում, ոչ ԱԺ–ում չկա այս պահին չկա։ Այդ մասին այսօր՝ հունիսի 27–ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Մենք նոր սկսում ենք աշխատանքները, հայեցակարգային մոտեցումները մշակելով, և դրանից բխող օրենսդրական փոփոխություններով»,– նշեց նախարարը։
Դիտարկմանը, որ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավարի կարծիքով՝ վեթինգով պետք է զբաղվեն ԲԴԽ–ն և կոռուպցիայի դեմ պայքարող նոր ստեղծվելիք կառույցը, նախարարը ասաց. «Վեթինգի մասով ես հայեցակարգ և հայեցակարգից բխող օրենսդրական փոփոխությունների ծրագիր չեմ տեսել, և չկա։ Կա կարգապահականի նոր հիմքեր սահմանելու ցանկություն, և այդ նոր հիմքերով պետք է զբաղվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որից հետո քննարկվի ԲԴԽ–ում։ Նախագծի հայեցակարգային կետերի մասին բան չեմ կարող ասել, քանի որ մշակման փուլում են և պետք է քննարկենք շահագրգիռ բոլոր կողերի հետ։ Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պրոցեսը ևս պետք է քննարկվի ԲԴԽ–ում»։