Դավիթ Ադյանը՝ եղբոր՝ ԱԱԾ-ի հետ գործարքի գնալու մասին. ո՞րն էր Սանասարյանի դեմ ցուցմունքի գինը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու մասին քրեական գործով կալանավորվել էր Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը, որը հետագայում ազատ էր արձակվել:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է Սամվել Ադյանի եղբոր` ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, թե երբևիցե չի հրավիրվել հարցաքննության և երբևիցե առնչություն չի ունեցել այդ գործի հետ:
Դիտարկմանը, որ, ըստ մամուլի հրապարակումների, իր եղբայրն ԱԱԾ-ի հետ գործարքի գնաց, ցուցմունք տվեց Դավիթ Սանասարյանի դեմ, որն իր ազատության գինն էր, Դավիթ Ադյանը նշեց. «Ես չեմ կարծում: Չեմ կարող մեկնաբանել` նման բան կա, թե չկա: Ես կարծում եմ` նման բան չի կարող լինել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: