Բակո Սահակյանի մոտ կայացել է Արցախի վիճակագրական համակարգի կազմավորման 95-ամյակի պարգեւատրման արարողություն
Հունիսի 26-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արցախի վիճակագրական համակարգի կազմավորման 95-ամյակի կապակցությամբ պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Նախագահը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին հոբելյանի կապակցությամբ, կարևորել է վիճակագրական ծառայության աշխատանքը, մաղթել բոլորին հաջողություններ և ամենայն բարիք: