Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հանդես է եկել մամլո հաղորդագրությամբ՝ ձերբակալված Մինաս Մինասյանի վերաբերյալ
Հայտարարություն՝ ձերբակալված Մինաս Մինասյանի վերաբերյալ
Ուրախությամբ հայտնում ենք, որ դատարանը բավարարել է Թբիլիսիում տեղի
ունեցած բախումների ընթացքում ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանի
դատական վճիռը բեկանելու մասին՝ Վրաստանում Հայաստանի Հանրապետության
դեսպանության բողոքը։
Մինաս Մինասյանը երեկ երեկոյան ազատ է արձակվել ձերբակալվածների պահման
վայրից։