Ստամբուլում կրկին քաղաքապետի ընտրություններ են
Մայիսյան ընտրությունների արդյունքները, որում հաղթել էր ընդդիմադիր Աքրամ Իմամօղլուն, չեղարկվեց:
Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
«Ստամբուլում կիրակի՝ հունիսի 23-ին, նորից քաղաքապետի ընտրություններ են անցկացվում: Ընտրություններին մասնակցում են չորս թեկնածու, սակայն, ըստ հարցումների, հիմնական պայքարը «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության առաջադրած, նախկին վարչապետ Բենալի Յըլդըրիմի և ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության նախագահ Աքրամ Իմամօղլուի միջև է ընթանում», – ասված է հաղորդագրության մեջ: .
Ըստ հաղորդման, այս տարվա մայիսին Ստամբուլի քաղաքապետի նախորդ ընտրություններում հաղթել է Իմամօղլուն`ստանալով գրեթե 15.000 ձայն ավելի (մոտ 0.3%), քան Յըլդըրիմը: Սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բողոք է ներկայացրել արդյունքների դեմ` պնդելով բազմաթիվ խախտումների մասին:
http://1news.az/images/2019/04/05/20190405024744245/422948-innerresized600-600-dgb_v_kwaaectnh.jpg
Արդյունքում ընտրական հանձնաժողովը չեղյալ հայտարարեց քվեարկության արդյունքները և նոր ընտրություններ նշանակեց: