Սաակաշվիլին կոչ է արել ռուսների փոխարեն ուկրաինացիներին գնալ Վրաստան
Օդեսայի շրջանի նախկին ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մեկնաբանել է ռուսական ավիաընկերությունների՝ դեպի Վրաստան թռիչքների արգելքը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ»-ն:
Նրա խոսքերով՝ ռուսների փոխարեն Ուկրաինայի ժողովուրդը պետք է հանգստանալու գնա Վրաստան:
Նա նաև ավելացրեց, որ մտադիր է պայմանավորվել Ուկրաինայի ավիաընկերությունների հետ` դեպի Վրաստան տոմսերի գների նվազեցման մասին:
Սաակաշվիլին ընդգծել է, որ ուկրաինացիները պետք է «համերաշխ լինեն» վրացիների հետ: