Թբիլիսիում մեկնարկել է ցույցերի երրորդ օրը
Այսօր՝ հունիսի 23-ին, Թբիլիսիում մեկնարկել է հակակառավարական ցույցերի երրորդ օրը:
Օնլայն ռեժիմով տեսանյութը հրապարակվել է Վրաստանի առաջին ալիքի ֆեյսբուքյան էջում:
Հինգշաբթի երեկոյան Թբիլիսում մասշտաբային հակակառավարական ցույցեր են սկսվել: Վրաստանի խորհրդարանում սկանդալ էր ծագել ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթից հետո:
Ցույցի մասնակիցները պահանջել են ներքին գործերի նախարարի, խորհրդարանի ղեկավարի եւ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հրաժարականներն ու նաեւ պահանջել կառավարությանը պատասխանատվության ենթարկել: Իշխանությունները հրաժարվել են իրականացնել այդ պահանջները: Ավելի ուշ ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք:
Ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմ, որի հետեւանքով բախումներ են սկսվել: Տուժել է 240 մարդ, այդ թվում՝ 80 ոստիկան, ձերբակալվել է 305 ցուցարար:
Հաջորդ օրը ցույցերը վերսկսվել են:
https://www.facebook.com/1stchannel/videos/715157575608535/