Աննա Հակոբյանը Վարդգես Սարգսյանին ՀՀ անձնագիր է հանձնել
ՔաղաքականՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ԱՄՆ-ում բնակվող Վարդգես Սարգսյանին Հայաստանի Հանրապետության անձնագիր է հանձնել։ Աննա Հակոբյանը այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Անչափ ոգևորիչ է, որ սփյուռքի մեր հայրենակիցները, ոգևորվելով Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով և նոր զարգացումներով, վերադառնում են հայրենիք և ստանում ՀՀ քաղաքացիություն: Շնորհավորում եմ ԱՄՆ-ում բնակվող Վարդգես Սարգսյանին Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու կապակցությամբ»,–գրել է նա։