Քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծացնող 3 սովորություն
Գիտությանն առայժմ հայտնի չեն քաղցկեղի զարգացման ստույգ պատճառները. այս գործում իր դերակատարումն ունի ինչպես ժառանգականությունը, այնպես էլ կենսակերպը, պնդում են որոշ ուռուցքաբաններ:
Ամերիկյան հանրային սննդի միության մասնագետները նշել են մի քանի ամենօրյա սովորությունների մասին, որոնք կարող են մեծացնել քաղցկեղի զարգացման հավանականությունը:
Տաք վիճակում որևէ բան ուտելու և խմելու սովորությունը
Տաք ճաշատեսակները և ըմպելիքները ավելի վտանգավոր են, քան կարող եք պատկերացնել: Մարդկանց շրջանում, որոնք տաք վիճակում են որևէ բան ուտում և խմում, մեծանում է կերակրափողի և բերանի խոռոչի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Մասնագետները կոչ են անում չխմել այն թեյը և չուտել այն ճաշատեսակը, որոնց ջերմաստիճանը 60 աստիճանը գերազանցում է:
Ամեն օր միս ուտելու սովորությունը
Մեծ թվով հետազոտություններ ցույց են տվել կարմիր մսի և քաղցկեղի զարգացման հավանականության միջև կապը: Կարծիք կա, որ ամեն օր կարմիր միս և հատկապես դրա վերամշակման արտադրանք ուտելու սովորությունը 43 տոկոսով մեծացնում է վաղաժամ մահվան հավանականությունը, այդ թվում քաղցկեղի հետևանքով:
Վերամշակված մսամթերքի մեջ առավել վնասակար նյութը նատրիում նիտրատն է, որը 4 անգամ մեծացնում է աղեստամոքսային տրակտի քաղցկեղի զարգացման հավանականությունը:
Գիշերը չքնելու սովորությունը
Ոչ լիարժեք քնելը և մինչև ուշ գիշեր զարթուն մնալու սովորությունը նպաստում են մելատոնին հորմոնի անբավարար արտադրմանը, որը պատասխանատու է մարդու օրական բնական ռիթմերի համար: Հետազոտողներից շատերը հենց դրա պակասի հետ են կապում օրգանիզմում որոշ ուռուցքային պրոցեսների զարգացումը: Ուռուցքաբանների կարծիքով մելատոնին հորմոնի պակասը, մասնավորապես, մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: