Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողով. ԱԺ 4 պատգամավորներ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ մեկնում են Թբիլիսի
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ գլխավոր վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 19-23-ը ներառյալ Թբիլիսի (Վրաստան) են գործուղվել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատվիրակության անդամներ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ Գուրգեն Բաղդասարյանը, Արփինե Դավոյանը և Իվետա Տոնոյանը: