Սամվել Կարապետյանը Փաշինյանի հետ քննարկել է Գագիկ Բեգլարյանին հանգիստ թողնելու հարցը. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Գագիկ Բեգլարյանին հանգիստ թողնելու խնդիրը:
Թե ինչ համաձայնության են եկել, հայտնի չէ: Բայց, ըստ նույն տեղեկությունների, Սամվել Կարապետյանը խոստացել է ներդրումների որոշակի շարունակություն, ինչպես նաև իր հնարավորությունների չափով դրական միջամտություն ՌԴ-ի հետ հարաբերություններում:
Նկատենք նաև, որ բացի այն, որ Սամվել Կարապետյանը և Գագիկ Բեգլարյանը «Երևան Ռիո»-ի համասեփականատերերն են, նաև խնամիական կապեր ունեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: