Պատգամավորները ցանկանում են համաներում շնորհել անձանց, որոնք վարչական իրավախախտումներ են իրականացրել
Տվյալ օրինագծով առաջարկվում է 2018 թվականի մինչև օգոստոսի 31-ը վարչական իրավախախտումներ կատարած անձնաց ազատել տուգանքներից և տվյալ տուգանքների չվճարման տույժերից:
Հունիսի 18-ին ԱԺ նիստին պետական տուրքերի պատճառով մի շարք վարչական իրավախախտումների և տուգանքների համար համաներում շնորհելու մասին օրինագիծի քննարկման ժամանակ այս մասին ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նաև առաջարկվում է տուգանքների վճարումից ազատել անձանց, որոնք մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ուղևորափոխադրումներ են իրականացրել առանց լիցենզիայի կամ ժամկետանց լիցենզիայով:
Սակայն ինչպես նշեց նախարարը, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո փոխադրողները պարտավոր են 6 ամսվա ընթացքում վճարել պետական տուրքը և փոխադրման լիցենզիայի ձեռքբերման կամ երկարացման ծախսերը: