Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված ահազանգի հետքերով (Տեսանյութ և լուսանկարներ)
Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային
վարչության Գուգարքի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են աղվեսներ որսացող
անձին և պարզել, որ նշված աղվեսի ձագերին իր տնամերձ հողամասում թակարդի
միջոցով որսացել է ՀՀ Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ Ս.Ա.
պատճառաբանելով, որ աղվեսները վնասում էին իր ընտանի թռչուններին։
Ոստիկանության աշխատակիցների կողմից աղվեսներն առգրավվել են ու
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի
աշխատակիցների հետ համատեղ բաց են թողնվել վայրի բնություն։
Շնորհակալություն ենք հայտնում «econews.am» բնապահպանական տեղեկատվական
կայքին ահազանգի համար։