«Արսենալ»-ը կփորձի ձեռք բերել ՊՍԺ-ի խաղացողին
Լոնդոնի «Արսենալն» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեին, հաղորդում է Goal.com-ը։
Անգլիական ակումբի իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին կենտրոնական պաշտպանի հետ աշխատել է ՊՍԺ-ում եւ լավ ծանոթ է նրա հնարավորություններին։
23-ամյա աշխարհի չեմպիոնը 10 տարեկանից ՊՍԺ-ի համակարգում է։