Ծխախոտի նախկին դիստրիբյուտոր Ալբերտ Խուդոյանը Մոսկվայում ձերբակալվել է խարդախության մեղադրանքով
Գործարարը մեղադրվում է 10 մլն դոլար արժողությամբ երեք հողամասերի յուրացման մեջ:
Մոսկվայի Տվերսկոյ դատարանը տնային կալանք է սահմանել «Օպտիմա» ծխախոտային ընկերության սեփականատեր Ալբերտ Խուդոյանի հանդեպ, որը մեղադրվում է խոշոր չափերի խարդախության մեջ: Mash-ի խոսքերով, կալանքը ուժի մեջ կլինի երկու ամիս:
Գործարարն իրեն մեղավոր չի ճանաչում և ձերբակալման պատվիրատու է համարում Պետդումայի նախկին մի պատգամավորի:
Ավելի վաղ Life-ը գրել էր, որ Խուդոյանին մեղադրանք է առաջադրվել ընկերություններից մեկից երեք հողամաս յուրացնելու մեջ: Վնասի չափը գնահատվում է 10 միլիոն դոլար: