Հայաստանն է այսօր ժողովրդավարության բաստիոնն աշխարհում՝ ոչ թե ԱՄՆ-ն ու Եվրոպան․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
Հայաստանն է այսօր ազատության և ժողովրդավարության բաստիոնն աշխարհում, ոչ թե ԱՄՆ-ն ու Եվրոպան: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում ասաց կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Ես համոզված եմ, որ չափազանցություն չեմ անի, եթե ասեմ, որ Հայաստանն այսօր ազատության և ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում։ Այո, ոչ թե ԱՄՆ, այո, ոչ թե Եվրոպան։ Կախված նրանից՝ կհաջողի արդյոք հայկական ժողովրդավարությունը, այս հարցի պատասխանը մեծապես կպայմանավորի՝ կհաջողի արդյոք ժողովրդավարությունն աշխարհում, որովհետև վերլուծելով այդ թվում եվրոպական, այդ թվում այլ երկրներում տեղի ունեցող գործընթացները, մենք հասկանում ենք, որ ամեն տեղ չէ, որ ամուր է, ամեն տեղ չէ, որ մարդու իրավունքները, ազատությունները խոցելի չեն»,- նշեց նա:
Արարատ Մրզոյանն ընդգծեց, որ գործ ունենք մի հանրույթի հետ, որը փոքրաթիվ ազգերի հետ դիմավորելու է երկիր մոլորակի մայրամուտը․ «Ես սա ասում եմ, որպեսզի ընդգծեմ պատասխանատվության ահռելի, տիեզերական, սահմռկեցուցիչ աստիճանը, որ մենք բոլորս պիտի զգանք»։