Արտակարգ դեպք «Նուբարաշեն»–ում. իրանցի դատապարտյալին կախված են հայտնաբերել
Այսօր` հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում. անազատության մեջ գտնվող իրանի քաղաքացին ինքնապանություն է գործել` կախվելու միջոցով:
Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Նա նշեց, որ ազգությամբ իրանցի դատապարտյալի դին հայտնաբերել են զբոսանքի համար նախատեսված վայրում` սավանով կախված: