Ինչու է երեխան կապտուկներ ստացել մանկապարտեզում. Ինչպես երեխայի ճակատի, այտի և թևի վնասվածքները դարձան պարզապես հարվածի արդյունք մահճակալին (լուսանկարներ)
«Տատա» մասնավոր մանկապարտեզում կապտուկներ ստացած երեխայի ծնողի հետ դեպքի մանրամասները քննարկվել են, նա որևէ բողոք չունի: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասաց «Տատա» մասնավոր մանկապարտեզի տնօրեն Սեդա Պապոյանը` անդրադառնալով երեկ համացանցում տարածված միջադեպին:
«Սոցցանցերում ծնողը գրառում կատարել է մինչև կենտրոնի աշխատակիցների հետ զրուցելը, այն աշխատակիցների մասնակցությամբ, ում մասնակցությամբ երեխան քնած ժամանակ գլուխը հարվածել է մահճակալին: Մենք արդեն հասցրել ենք ծնողի հետ հանդիպել, պարզաբանել բոլոր մանրամասները` ինչպես է երեխան քնած ժամանակ գլուխը հարվածել անհարմար ձևով և կապտուկներ ստացել գլխի հատվածում և այս պահին մենք և ծնողը որևէ խնդիր չունենք, այսինքն խնդիրը լուծվել է հաստատության և ծնողի միջև»,-ասաց նա:
Սեդա Պապոյանը հավելեց, որ այժմ ծնողը որևէ բողոք չունի հաստատության դեմ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆեյսբուքյան օգտատերը, լրագրող Արաքս Մարտիրոսյանը երեխային մանկապարտեզից կապտուկներով է տուն տարել։ Կապտուկ է եղել թե ճակատին, թե կարմրած է եղել այտը, թե թևին է վնասվածք եղել:
Հատկանշական է, որ մանկապարտեզի տնօրինությունը ծնողի գրառման տակ նրան մեղադրել էր ազնիվ չլինելու մեջ: