Դավիթ Տոնոյանն այցելել է ԶՈՒ հենակետերից մեկը. նա հետևել է հակառակորդի ստորաբաժանումներին (Լուսանկարներ)
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ հունիսի 15-ին, այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը։ Մարտական դիրքում նախարար Դ. Տոնոյանը անձամբ հետևել է օպերատիվ իրավիճակին, հակառակորդի ստորաբաժանումներին, մեր զինծառայողների կատարած ինժեներական աշխատանքներին և այլն։
Այցի ավարտին Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը տվել է համապատասխան հանձնարարականներ։