Մենք շարունակում ենք պայքարել շուկայում կեղծ արտադրանքի դեմ. ՀԿ ներկայացուցիչ
Մենք շարունակում ենք պայքարել շուկայում կեղծ արտադրանքի դեմ: Հունիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հանուն առողջության» նախաձեռնության նախագահ Ռուբեն Հայթյանը:
Նրա խոսքով՝ արդեն երկար ժամանակ աշխատանք է տարվում սպառողին մոլորության մեջ գցելու փորձերը բացառելու համար:
«Մենք շարունակում ենք պնդել, որ պետք է խստացնել ապրանքների մակնշման պահանջները: Սպառողները պետք է հստակ հասկանան, թե ինչ արտադրանք են գնում՝ կաթնամթերքի բաղադրության մեջ, օրինակ, կա արդյոք բուսական յուղ»,- նշեց նա:
Փորձագետը շեշտեց, որ այս կամ այն փորձաքննության անցկացմանը անհրաժեշտ է ներգրավել նաեւ ՀԿ-ների ներկայացուցիչների՝ օբյեկտիվությունն ապահովելու համար: