Զիդանը չի ցանկանում Դիասին ուղարկել այլ թիմ
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի ցանկանում 19-ամյա իսպանացի կիսապաշտպան Բրահիմ Դիասին ուղարկել այլ թիմ, հաղորդում է AS-ը։
Արքայական ակումբի ղեկավարությունը մտադիր է ֆուտբոլիստին վարձակալությամբ հանձնել այլ ակումբի։
Դիասին վարձակալելու ցանկություն ունի «Էսպանյոլը»։
Իսպանիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստը 2019թ․ հունվարին է անգլիական «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Ռեալ»՝ կնքելով 6 տարվա պայմանագիր։