Հրդեհ Մոսկովյան փողոցում
Հունիսի 13-ին, ժամը 12:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մոսկովյան 28 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:18-ին, մարվել՝ 12:30-ին:
Ամբողջությամբ այրվել են «Չինար»ռեստորանիարտաքինծխատարխողովակը (30 գմ), մուտքերիցմեկի 8-9-րդհարկերիպատուհանները (2 գմ), իսկ 6-7-րդհարկերիպատուհանները՝ ջերմահարվել: