ԱԻՆ 911 ծառայությունից տեղեկացնում են. Ավտոմեքենան Խարբերդի ամառանոցների տարածքում թեքվել է դեպի ձորակը
Հունիսի 13-ին, ժամը 01:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ
Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների թիվ 20 փողոցի վերջնամասում
ավտոմեքենան շրջադարձ կատարելիս թեքվել է դեպի ձորակը. անհրաժեշտ է
փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական
հաշվարկ:
Փրկարարներն ուղղել են «Ford Transit» մակինշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ.Պ.,
ծնված 1992 թ.):