Երևանի թիվ 71 մանկապարտեզի էլեկտրիկը վրաերթի է ենթարկել նույն մանկապարտեզի տնօրենին
Երեկ՝ հունիսի 12-ին, ժամը՝ 08։30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ՝ 70-ամյա Ալբերտ Ա.-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Էրեբունի և Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 43-ամյա Ալլա Առաքելյանին։
Նախնական տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Ա. Առաքելյանն աշխատում է Երևանի թիվ 71 մանկապարտեզի տնօրեն, իսկ Ա Ադամյանը՝ նույն մանկապարտեզի էլեկտրիկ։
Վրաերթի ենթարկած վարորդը փախուստի չի դիմել, օգնել է Ա. Առաքելյանին տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տուժողը առաջին բուժօգնությունը ստանալուց հետո գնացել է տուն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։