Անգլիացի մարզիչը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
Հայտնի անգլիացի մարզիչ Բոբ Հիգինսը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման անչափահասների նկատմամբ սեռական բնույթի բռնությունների, մանկապղծության մեղադրանքով, հաղորդում է BBC-ն։
66-ամյա մարզիչի գործողությունների զոհ են դարձել 24 պատանի ֆուտբոլիստներ, որոնք մարզվել են «Սաութհեմփթոնի» եւ «Պիտերբորո Յունայթեդի» ակադեմիաներում։
Հիգինսը մեղավոր է ճանաչվել է 45 փաստերով, որոնք վերաբերում են 1971-1996 թվականներին։ Դատարանում նրա զոհերը հայտնել են, որ մարզիչի գործողությունների հետեւանքով ստացել են հոգեցնցումներ։
Հիգինսը եղել է նաեւ Մալթայի պատանեկան հավաքականի մարզիչը։