Ջրաշեն համայնքում կարկուտի հետեւանքով հորթ է սատկել
Լոռու մարզի Ջրաշեն համայնքում երեկ՝ հունիսի 11-ին, ուժեղ կարկուտ է տեղացել: Այս մասին հայտնում է համայնքի բնակիչ Անդրանիկ Բադիկյանը: Բնակիչը պատմեց, որ կարկուտի հետեւանքով հողին է հավասարվել կաղամբի սածիլները, կարտոֆիլի ցանքատարածությունները.
«Կարկուտն այնքան ուժեղ է եղել, որ դրսում կապաց հորթին սատկացրել է: Ինչքան ցանքատարածություններ կան բոլորը սպիտակով էին պատվել: Չունենք կարկտային կայաններ համայնքում: Դրանից էլ հաճախակի է կարկտի նման դեպքերը»,- ասաց բնակիչը եւ ավելացրեց, որ կարկուտից հետո սկսվել է քամի, այնուհետեւ՝ հորդառատ անձրեւ: