Արմեն Գրիգորյանը հեռագիր է հղել Նիկոլայ Պատրուշևին
Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւին:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Նիկոլայ Պլատոնի,
Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները` կապված ՌԴ պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա հետ:
Այս օրը ռուսաստանցիների համար դարձել է հիրավի համազգային տոն, որը խորհրդանշում է համազգային միաբանությունը, զարգացումը եւ նոր Ռուսատանի ամրապնդումը՝ ժամանակակից ռուսական պետության, որի դերը համաշխարհային բեմում անշրջելիորեն աճում է:
Հայաստանի Հանրապետությունում հատուկ նշանակություն են տալիս Ռուսաստանի Դաշնության հետ համակողմանի հարաբերությունների զարգացմանը, բոլոր ոլորտներում փոխշահավետ կապերի հետագա ամրապնդմանը:
Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքի եւ շահագրգիռ համագործակցության շնորհիվ անվտանգության ոլորտում հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային գործընկերությունը կշարունակի հաջողությամբ ընդլայնվել եւ խորանալ` օգնելով ապահովել մեր երկրների եւ ժողովուրդների կենսական շահերը ժամանակակից աշխարհում:
Հարգելի Նիկոլայ Պլատոնի, օգտվելով առիթից, ցանկանում եմ Ձեզ մաղթել, քաջ առողջություն, շարունակական հաջողություններ եւ ձեռքբերումներ Ձեր պետական գործունեության մեջ, խաղաղություն եւ բարեկեցություն բոլոր ռուսաստանցիներին»: