Տոկաևը ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը
Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդմնակալության արարողությամբ ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը, փոխանցում է Tengrinews-ը:
«Երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետևել սահմանադրությանն ու Ղազախստանի օրենքներին, բարեխղճորեն կատարել ինձ վրա դրված Ղազախստանի նախագահի բարձր պարտականությունները»,- ասել է նա այսօր հանդիսավոր արարողության ժամանակ:
Ղազախստանում 6-րդ նախագահական ընտրություններն անցկացվել են հունիսի 9-ին: ԿԸՀ տվյալներով՝ ընտրողների ձայների 70,96 տոկոսով հաղթել է Տոկաևը, որին առաջադրել էր առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի գլխավորած Nur Otan կուսակցությունը: