Կիպրոսի նախագահը ԵՄ առաջնորդների հետ կքննարկի Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների սահմանումը
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը ԵՄ առաջնորդների հետ կքննարկի Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների սահմանումը՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի ներխուժելու համար, հաղորդում է Financial Mirror-ը:
Հունիսի 14-ին Եվրո-միջերկրածովյան գագաթնաժողովին կմասնակցեն Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Հունաստանի, Կիպրոսի եւ Մալթայի առաջնորդները:
Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Պրոդրոմոս Պրոդրոմուն հայտարարել է, որ Անաստասիադեսը, անկասկած, կքննարկի եւ ԵՄ առաջնորդների հետ կհամաձայնեցնի Թուրքիայի դեմ հնարավոր սահմանափակող միջոցների ձեռնարկումը:
Եվրահանձնաժողովն ու Եվրամիությունն ավելի վաղ հայտարարել էին, որ հարցը կքննարկվի, եթե Թուրքիան չլքի կիպրական ջրերը:
Պրոդրոմուի խոսքով՝ Նիկոսին կպատասխանի Թուրքիայի սադրանքներին: Պատասխանելով այն հարցին, թե ինչ միջոցների մասին է խոսքը, Պրոդրումուն ասել է, որ համատեղ որոշում կընդունվի, եւ կարեւոր է, որ գործընկերները դիտարկեն այդ հարցը:
«Ցավոք, Հունաստանի սադրիչ պահվածքն ու անօրինական մոտեցումը չեն դադարում»,- հավելել է Պրոդրոմուն: