«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ձեռք բերել Յան Օբլակին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի այս ամռանը ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» սլովենացի դարպասապահ Յան Օբլակին, հաղորդում է ESPN-ը։
Ֆուտբոլիստը պատրաստ է ընդունել առաջարկը եւ տեղափոխվել Պրեմյեր լիգա։
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է այս ամռանը վաճառել իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեային, որի պայմանագիրն ավարտվում է 2020թ․ հունիսին։
ռաջին դարպասապահի կարգավիճակում նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմում լավագույն թեկնածու են համարում 26-ամյա Օբլակին։