Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է ավելի քան 2 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 10-ին, կազմել է 479.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.09 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 542.19 դրամ (աճել է 2.44 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 608.56 դրամ (նվազել է 1.12), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.41 դրամ (աճել է 0.04 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 229.87 դրամ, ոսկի՝ 20,668.7 դրամ, պլատին՝ 12,395.21 դրամ: