Ամենամսյա խորհրդակցություն Հարկադիր կատարման ծառայությունում
Հունիսի 10-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության
գնդապետ Հակոբ Հակոբյանը հերթական ամենամսյա աշխատանքային
խորհրդակցությունն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող
ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:
Ըստ սահմանված օրակարգի՝ ներկայացվել են հաշվետու զեկույցներ մայիս
ամսին կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, ինչպես
նաև բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական
վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ: Զեկուցվել է, որ հաշվետու ամսին գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 2 368 440 644 ՀՀ դրամ:
Հարուցվել և վերսկսվել են 103 798 կատարողական վարույթներ, կարճվել և
ավարտվել են 98 324 կատարողական վարույթներ: Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է ներկայացվել նախորդ խորհրդակցության ընթացքում
տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
Աշխատանքային քննարկման ժամանակ զեկուցվել է նաև, որ Ծառայությունում շուտով ներդրվելու է պիլոտային ծրագիր՝ կատարողական վարույթների շրջանակներում արգելադրված հաշվեհամարներում առկա դրամական միջոցների ավտոմատ բռնագանձման իրականացման ուղղությամբ, որը հնարավորություն կտա էականորեն բարձրացնել կատարողական վարույթների իրականացման արդյունավետությունը:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը, ամփոփելով խորհրդակցությունը, Ծառայության ղեկավար անձնակազմին տվել է հանձնարարականներ՝ կապված առաջիկա աշխատանքների իրականացման հետ: