Հայաստանում հեղափոխությունն առանց արտաքին միջամտության է տեղի ունեցել. վարչապետ
Հայաստանում հեղափոխությունն առանց արտաքին միջամտության է տեղի ունեցել: Հունիսի 10-ին՝ հայ-իտալական գործարար համաժողովին, այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ անցյալ տարի Հայաստանում դրամատիկ քաղաքական փոփոխություններ տեղի ունեցան, բայց առանց բռնության և արտաքին միջամտության:
«Երկրում աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ՝ թավշյա հեղափոխություն, երբ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթեց առանց բռնության: Պակաս կարևոր չէ նաև այն, որ այս ամենը տեղի է ունեցել առանց որևէ արտաքին ուժի մասնակցության», - նշեց նա: