«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն հաղթել է Լոռու մարզի Քարաձոր համայնքում
ԿԸՀ-ն հրապարակել է հունիսի 9-ին Հայաստանի 23 համայնքներում կայացած համայնքային ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ այդմ, Լոռու մարզի Քարաձոր համայնքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ինքնառաջադրված Հրանուշ Ռոստոմյանը:
Նա ստացել է ընտրությանը մասնակցած 176 ընտրողներից 75-ի աջակցությունը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Խաչատուր Հովակիմյանը (65 ձայն), իսկ երրորդ տեղում է Վալենտին սարգսյանը (34 ձայն):