ՀԱՀ-ի արգելոցից փախել է 14 առյուծ
ՀԱՀ-ի Քրյուգեր ազգային պարկից փախել է 14 առյուծ: Իշխանությունները կոչ են անում բնակչությանը զգոն լինել, հաղորդում է BBC-ն:
«Ֆոսքոր հանքի աշխատակիցներին եւ լայն հանրության ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում մշտապես զգոն լինել»,-հայտարարել է Լիմպոպո նահանգի ղեկավարությունը թվիթերյան իր էջում՝ նշելով, որ իշխանությունները մտադիր են բռնել առյուծներին եւ վերադարձնել նրանց արգելոց: Հայտնի չէ, թե ինչպես էր հաջողվել կենդանիներին փախնել:
Մի քանի օր առաջ միեւնույն արգելոցում հովազը սպանել էր 2 տարեկան երեխային՝ բռնելով նրան ցանկապատի մյուս կողմից: