Հայաստանի հավաքականը 22 ֆուտբոլիստներով մեկնեց Աթենք
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Աթենք, որտեղ կանցկացնի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրի հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ։
Մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Հունաստան է մեկնել 22 խաղացող։ Մարզումային հավաքին հրավիրված 25 ֆուտբոլիստներից հայրենիքում են մնացել «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը, «Փյունիկի» պաշտպան Արմեն Մանուչարյանը եւ կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը։
Հունաստան – Հայաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։