«Արցախն ինձ համար միշտ ռոմանտիկ վայր է եղել»․ ոճային Սիրուշոյի նոր լուսանկարները
Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում և ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեև նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:
Իր Instagram-ում Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Արցախում՝ Հունոտի կիրճում։ Հմայիչ և սիրված երգչուհին կրում է դեղին, երկարափեշ, ոճային զգեստ։ Կադրերին կից նա անգլերեն լեզվով կատարել է հետևյալ գրառումը․ «Արցախն ինձ համար միշտ էլ ռոմանտիկ վայր է եղել․․․ այս բնական «զոնտիկ»-ջրվեժը դրա ապացույցն է»։
Ապա հեշթեգերում նշել է «#Մերն է», «#Սերն այստեղ շատ է» արտահայտությունները։
Նշենք, որ ավելի վաղ Սիրուշոն լուսանկարներ էր հրապարակել, որոնցում պատկերված էր ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ։ Հայտնի երգչուհին և նրա ամուսինը գրկախառնված էին, իսկ Լևոնը մեղմ համբուրում էր կնոջը։ Քնքուշ կադրերին կից սիրված երգչուհին գրել էր․ «10 տարի»։