Լիսաբոնյան կրքեր․ ինչպես է Մադոննան Լոբոդայից «գողացել» տեսահոլովակի գաղափարը (Տեսանյութեր և լուսանկար)
60-ամյա երգչուհի Մադոննան Dark Ballet ստեղծագործության հիման վրա տեսահոլովակ է նկարահանել։ Նկարահանումները տեղի են ունեցել նույն վայրում, որտեղ 36-ամյա Սվետլանա Լոբոդան նկարահանել է իր «Пуля-дура» երգի հիման վրա։
Տեսահոլովակում գործողությունները տեղի են ունենում Լիսաբոնում։ Այս սրբավայրը հասանելի է եղել միայն ամուսնանալ պատրաստվող սիրահար զույգերի համար, սակայն մի քանի ամիս առաջ ուկրաինացի երգչուհու թիմը կարողացել է պայմանավորվել նկարահանումներկ համար։
Մեկ ամիս անց ամերիկացի երգչուհին նույն վայրում նկարահանել է իր նոր տեսահոլովակը։ Մադոննան այժմ բնակվում է Լիսաբոնում եւ չէր կարող բաց թողնել եւ այդ հիանալաի վայրում չնկարահանվել։
Լոբոդայի շատ երկրպագուներ համարել են, որ ամերիկացի փոփ-թագուհին տեսահոլովակի գաղափարը վերցրել է «Սուպերաստղից»։