Ձերբակալվել են Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանը (տեսանյութ)
Ձերբակալվել են «Ադեկվադ» հասարակական կազմակերպության երկու անդամներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Ադեկվադ» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Դանիելյանը` նշելով, որ տղաներին ձերբակալել են գրասենյակից դուրս գալիս եւ տեղափոխել են Երեւան քաղաքի Կենտրոնի բաժին:
Նա նշել էր նաև, որ արդեն իսկ ինքն ուղևորվում է ոստիկանական բաժանմունք` տեղեկանալու համար, թե ինչ պատճառով են ձերբակալել տղաներին:
Այնուհետև նրանց ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրվել, որ Արթուր Դանիելյանին ու Կոնստանտին Տեր-Նակալյանին և ևս 7 հոգի ձերբակալվել է Ոստիկանության բակում:
Նրանք եւս մեկ հայտարարություն են տարածել` տեղեկացնելով, որ բերման է ենթարկվել «ԱԴԵԿՎԱԴ»-ի 11 անդամներ. «Քիչ առաջ Ոստիկանությունը բերման է ենթարկել «ԱԴԵԿՎԱԴ»-ի 11 անդամների առանց որևէ ակներև հիմքի։ Մեր անդամները չեն իրականացրել որևէ անօրինական գործողություն և նման վարվելակերպը միայն մեկ բանի մասին է խոսում. սա քաղաքական հետապնդում է։
Հերթական անգամ հաստատվեց այն փաստը, որ ուժային կառույցների միջոցով իրականացվող ապօրինությունները մեր երկրում նոր թափ են հավաքում, և ոչ մի քաղաքացի այլևս ապահովագրված չէ` իր նկատմամբ դրսևորվող օրենքի կամայական կիրառումից։
Այլևս չի գործում անմեղության կանխավարկածը, իսկ դրա փոխարեն գործում են երկակի ստանդարտներն ու քաղաքական հետապնդումները։
Ակնհայտ է, որ իշխանությունների նյարդերը տեղի են տալիս, սակայն նմանատիպ ճնշումներով մեզ չեք վախեցնի և չեք կանգնեցնի»։
https://www.facebook.com/adekvadism/videos/193734984861773/