«Ռոլան Գարոս»․ Տիմը դուրս թողեց Նովակ Ջոկովիչին եւ եզրափակիչում կխաղա Նադալի հետ
Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչում կհանդիպեն աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալն ու չորրորդ ռակետ, ավստրիացի Դոմինիկ Տիմը։
Անձրեւի պատճառով երկու օրում երեք անգամ հետաձված կիսաեզրափակիչի մրցախաղում Դոմինիկ Տիմը մրցեց աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ եւ առավելության հասավ 2:6, 6:3, 5:7, 7:5, 5:7 հաշվով։ Պայքարը տեւեց 4 ժամ 19 րոպե։
Նադալը «Ռոլան Գարոսի» 11-ակի չեմպիոն է։ Անցած տարվա եզրափակիչում նա Դոմինիկ Տիմին հաղթել էր 6:4, 6:3, 6:2 հաշվով։