Հայաստանում ֆիզիկական վերամշակում անցկացնելու համար կծախսվի 5 մլն եվրո. նախարար
Հայաստանում ֆիզիկական վերամշակում անցկացնելու համար կծախսվի 5 մլն եվրո: Այս մասին հունիսի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ անցյալ տարի առաջին անգամ անցկացվել է Խորհրդային Միության ժամանակների պոչամբարների գույքագրում, եւ 5 մլն եվրո արժեքով ծրագրի հայտ է ներկայացվել:
Նա նշեց, որ արդեն պայմանավորվել են ֆիզիկական վերամշակում անցկացնելու շուրջ: Դրանից բացի, կսահմանվեն նոր կանոններ գոյություն ունեցող պոչամբարների վերաբերյալ: «Ինչ վերաբերում է Կապանի իրավիճակին, ապա տեսչական մարմինը նմուշներ է վերցրել հողի բաղադրությունը ստուգելու համար»,- հավելեց Գրիգորյանը:
Նախարարի խոսքով՝ Արարատի արտեզյան ջրավազանում տնտեսվել է վայրկյանում լրացուցիչ 700 լիտր ջուր, ինչը տարեկան կազմում է մոտ 23-25 մլն լիտր ջուր: «Տարվա ընթացքում ձկնորսության նպատակով ջրօգտագործման ոչ մի նոր թույլտվություն չի տրվել, դրանից բացի՝ ծրագիր է մշակվել, Եվրամիությանն առաջարկ է ներկայացվել, ինչի արդյունքում նախնական համաձայնագիր է կնքվել 5 մլն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին: Միջոցները մի կողմից կծախսվեն լքված ջրհորների գույքագրման համար, մյուս կողմից՝ ձկնաբուծական տնտեսությունների կողմից օգտագործվող ջրի արտամղման պայմանների ստեղծման համար, ոռոգման նպատակներով: Հույս ունենք, որ մոտ ժամանակում ֆինանսավորումը կստացվի, եւ մենք այս ծրագիրը կիրականացնենք»,- եզրափակեց նախարարը: