Եղիսաբեթ 2-րդ թագուհու ծննդյան օրվան ընդառաջ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Միացյալ Թագավորության դեսպանություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվան ընդառաջ այսօր այցելել են Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանություն:
Նախագահ Արմեն Սարգսյանը տոնի առթիվ շնորհավորել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին եւ դեսպանատան ամբողջ անձնակազմին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը ընդգծել են երկկողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը: