Հրապարակվել է Մերձմոսկվայում նախկին հատուկջոկատայինի սպանության կասկածյալների մասին հոլովակը (տեսանյութ)
Ռուսաստանի Քննչական կոմիտեն հրապարակել է նախկին հատուկջոկատայինի սպանության գործով կալանվածներից մեկի մասին տեսանյութ. հատոկջոկատայինը փորձել էր պաշտպանել նրան, ում խմբով ծեծում էին մերձմոսկովյան Կրասնոգորսկում։
29 վայրկյան տեւողությամբ հոլովակը հրապարակվել է գերատեսչութայն կողմից WhatsApp մեսենջերում։ Տղամարդը տեղեկացնում է ծնվելու տարեթիվն ու օրը՝ 1977 թվականի հոկտեմբերի 12։
Ավելի վաղ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն տեղեկացրել էր երկու կասկածյալի կալանման մասին հունիսի 1-ին ԳՀՎ նախկին հատուկջոկատայինի, Սիրիայում մարտական գործողությունների մասնակից Նիկիտա Բելյանկինի սպանության գործով։ Նրա խոսքով՝ կալանվածները 1977 եւ 1982 թվականներին ծնված անձինք են, որոնցից յուրաքանչյուրի դերը հանցագործության մեջ պարզվում է քննությամբ։
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ ԳՀՎ նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ կասկածվողները Հայաստանի քաղաքացիներ են։