128 երկիր այցելած, 2000 հանդիպում դիտած ֆուտբոլասեր․ Աննկարագրելի հույզեր ունեմ Արցախում
28 երկիր այցելած եւ աշխարհի բազմաթիվ ստադիոններում ավելի քան 2 հազար ֆուտբոլային հանդիպում դիտած ֆուտբոլային ճանապարհորդ Կարլո Ֆարսանգն այս օրերին Արցախում է եւ ներկա է եղել Եվրոպայի չճանաչված երկրների առաջնության խմբային փուլի առաջին տուրի Արցախ – Սապմի հանդիպմանը, Ստեփանակերտից
«Արցախ եմ ժամանել Գերմանիայից։ Աննկարագրելի հույզեր ունեմ այստեղ։ Ստադիոնում հրաշալի մթնոլորտ էր։ Երկու թիմերն էլ գերազանց խաղ ցուցադրեցին։
Երկու տարի առաջ արդեն եղել էի Արցախում, բայց ֆուտբոլային հանդիպման այստեղ ականատես չէի եղել։
Սա իմ 128-րդ երկիրն է, որտեղ ներկա եմ ֆուտբոլային հանդիպման։ Առաջին անգամ եմ եկել CONIFA-ի առաջնության խաղի։ Հույս ունեմ, որ ապագայում կվերադառնամ Արցախ»,- պատմել է Ֆարսանգը։
Հիշեցնենք, որ մեկնարկային խաղում Արցախի ֆուտբոլիստները Սապմիի թիմին հաղթել են 3։2 հաշվով։
Սամվել Սուքիասյան (Ստեփանակերտ)